Սպասվում է փոփոխական եղանակ
Սեպտեմբերի 15-19-ին հյուսիսային, 15-18-ին և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝ սեպտեմբերի 15-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: