Գիշերային ակումբ՝ մետրոյի շարժվող վագոնում (տեսանյութ)
Լոնդոնաբնակները իրենց համար անսպասելիորեն բացահայտել են գիշերային նոր ակումբ՝ իր բոլոր դրական առանձնահատկություններով՝ լավ երաժշտությամբ, պարավարով և մուտքի վերահսկողության խիստ քաղաքականությամբ: Միակ բանը, որ ակումբն առանձնահատուկ է դարձնում, այն է, որ այն գործում է շարժվող մետրոյի գնացքում: Այս մասին գրում է «The Telegraph» պարբերականը:
Ուղևորներն, ովքեր տարբեր կայարաններից նստում են մետրո, իրենց համար անսպասելիորեն հայտնվում են գիշերային ակումբի շեմին, որտեղ նրանց է մոտենում և ջերմ ողջունում ակումբի ներկայացուցիչը, հարցնում՝ արդյո՞ք վերջիններս կան հրավիրվածների ցուցակում, ինչպես նաև բացատրում ակումբում թմրանյութերի օգտագործման խիստ կանոնները:
Պարբերականի հաղորդմամբ, լոնդոնցիներին զվարճացնելու խմբի ստեղծագործ մոտեցումները միշտ չէ որ համարժեք ընկալում է գտնում ոստիկանության և մետրոպոլիտենի աշխատակիցների կողմից: Պարբերական ստուգումների արդյունքում վերջիններս հաճախ են ստիպված լինում վաղաժամ դադարեցնել ծրագիրն ու լքել մետրոպոլիտենի տարածքը: