ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հասարակական խորհրդի անդամների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի և խորհրդի անդամների հետ:
ՊՆ-ից հաղորդում են, որ պաշտպանության նախարարը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը և ընդգծել հասարակական խորհրդի ծավալած գործունեության կարևորությունը զինված ուժերի համալրման գործընթացում, մասնավորապես զորակոչերի շրջանում:
Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, աշխատանքային հիմնական ուղղությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ինչպես նաև խորհրդի անդամները հավաստիացրել են, որ առաջիկայում ևս իրենց գործունեությունը միտված է լինելու բանակ-հասարակություն կապի առավել սերտացմանը, տարաբնույթ սոցիալ-մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, բանակում առկա խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև զինծառայողների գիտելիքների ու նրանց քաղաքակրթության մակարդակը առավել բարձրացնելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին