2008թ-ին բանակը ներքաղաքական իրադարձություններին չի խառնվել. Սեյրան Օհանյան
«Թուրքիան և Ադրբեջանն իրար հետ ունեն ռազմավարական միջոցառումների համապատասխան պլաններ և դա իրականացվում է այդ պլանների համաձայն: Զորավարժությունները պլանային են, դրանք մեր կողմից վերահսկվում են և որևիցե վտանգ այսօր մեր հանրապետության համար չեն սպառնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ քաղաքական իրադարձությունների ժամանակ բանակը կմիջամտի ներքաղաքական խնդիրներին, ինչպես եղավ 2008 թվականին, Ս. Օհանյանն ասաց, որ 2008թ-ին բանակը ներքաղաքական իրադարձություններին չի խառնվել:
«Բանակը կարող է համապատասխան միջոցառումներ իրականացնել միայն ու միայն համապատասխան որոշման դեպքում, համապատասխան ցուցման դեպքում, այն էլ երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունն իրականացնելու համար»,- նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում