Հայաստանի պատվիրակությունը՝ «Սպասսկայա բաշնյա» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնում (տեսանյութ)
Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր հրապարակում տեղի է ունեցել «Սպասկայա Բաշնյա» զինվորական-երաժշտական միջազգային փառատոնը:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացված բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ միջոցառմանը ներկայացավ երկու խմբով («Մենք» հիմնադրամի ներքո գործող «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը՝ Սոֆի Դևոյանի ղեկավարած «Արմելադ» պարային համույթի հետ համատեղ): Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Պավել Սարգսյանը: Նշված խմբերի անդամները թվով 35-ն էին, որոնց տարիքային շեմը տատանվում է 12-21-ի սահմաններում՝ բոլորը աղջիկներ:
Փառատոնի համերգային ծրագրում Հայսատանի պատվիրակությունը հանդես է եկել «Երևանյան թմբուկների» թմբկահարների կատարումներով և «Արմելադ» պարային համույթի պարային համարով: Շուրջ վեց րոպե տևողությամբ համարում ներկայացվել են նաև ՀՀ պետական խորհրդանշանները և պատմական Հայաստանը ներկայացնող թագավորությունների զինանշանները պատկերող դրոշները:
Կարմիր հրապարակում անցկացվող այս փառատոնի 9 օրերի ընթացքում Հայաստանի պատվիրակության ներկայացված համարին ականատես են եղել մոտ 60 հազար մարդ, որոնց թվին կարելի է ավելացնել նաև համացանցով և հեռուստատեսությամբ ականատես դարձած 100 միլիոնից ավել մարդկանց:
Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի է ունեցել «Սպասկայա Բաշնյա» փառատոնի բոլոր մասնակիցների մասնակցությամբ տոնական քայլերթ: Մոսկվայի Տվերսկայա փողոցով անցկացվող տոնական քայլերթում Հայաստանի պատվիրակությունը քայլերթով, որն ուղեկցվում էր թմբկահարների կատարումներով, ՀՀ պետական խորհրդանշանները և պատմական Հայաստանը ներկայացնող թագավորությունների զինանշանները պատկերող դրոշներով հանդես եկավ մոտ 65-70 հազար հանդիսատեսի առջև:
Փառատոնին այս տարի մասնակցում էին Իռլանդիայի, Իտալիայի, Չինաստանի, Մեքսիկայի, Շվեցարիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ղազախստանի և ռուսական 13 պետական և ռազմական նվագախմբեր, երաժշտախմբեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում