«Ռոստելեկոմը»՝ Հանրապետության հրապարակում
Այսօր տեղի է ունեցել «Ռոստելեկոմ» ընկերության Գլխավոր վաճառքի և սպասարկման սրահի պաշտոնական բացման արարողությունը Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 28, թիվ 1 (Հանրապետության Հրապարակ) հասցեով:
Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում, բացված վաճառքի և սպասարկման սրահն իր ձևավորմամբ ու հարդարմամբ լիովին համապատասխանում է Ռոստելեկոմ ապրանքանիշի միջազգային չափորոշիչներին: Այն նախատեսված է նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար: Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմ» հասարակայնության հետ կապերի բաժինը:
Արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանում էր «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ, «ԶիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոգովոյը: Հրավիրված են եղել պաշտոնատար անձինք, հյուրեր միջազգային և տեղական մի շարք կառույցներից ու ընկերություններից:
Բացման արարողության ժամանակ «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշել է, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում 2012թ.-ից սկսած լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում, և արդեն իսկ ծառայություններ է մատուցում ավելի քան 18 քաղաքներում և Երևան քաղաքի ինը վարչական շրջաններում: Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Ռոստելեկոմի» կողմից ամբողջական ծածկույթն արդեն իսկ ապահովված է, իսկ վաճառքի և սպասարկման սրահի գործակումն էլ ավելի կհեշտացնի Կենտրոնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը:
Վերջերս Երևան քաղաքում ընկերությունը կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որն ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անխափան ու գերարագ ինտերնետ Երևանում:
«Ռոստելեկոմն» արդեն իսկ Երևանի կենտրոնում է և հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին ամեն օր ժամը 1000-2200 տեղեկանալու ընկերության նորություններին տեխնոլոգիական նորագույն լուծումներով հագեցած ու հարմարավետ սրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում