Ծնելիության աճ գրանցվել է միայն 2014թ.-ի առաջին վեց ամիսներին. Կ. Կույումջյան
Այս տարվա առաջին կիսամյակում ծնելիության թվի աճ է գրանցվել՝ հասնելով մինչև 19 401-ի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«1990-ական թվականներից մինչև 2001թ-ը ծնելիության թվաքանակը նվազում էր, հետո բարձացավ, բայց 2011թ-ից կրկին նվազման միտումներ կային: Աճ գրանցվել է միայն 2014թ.-ի առաջին վեց ամիսներին: Չգիտենք, կպահպանվի՞ այդ աճը, թե՞ ոչ»,-նշեց Կույումջյանը:
Ըստ նրա շատերն այսօր մտածում են՝ թող մեկը լինի, մեկին լավ կրթության տան, ապահովեն ամեն ինչով. «Ընդհանուր առամբ, մենք կարողանում ենք ապահովել բնական հավելաճ, ծնելիության դեպքերը մահավան դեպքերից շատ են, բայց մատահոգիչ է նաև այն, որ ծերերի թիվն է ավելանում»: