Մինչև աշխատանքի գնալը պետք է քայլել
Ոտքով աշխատանքի գնացող մարդիկ ավելի գոհ են կյանքից, քան նրանք, ովքեր աշխատանքի են հասնում մեքենայով: Սա պարզել են բրիտանացի սոցիոլոգները: Իսկ հեծանվորդները դժգոհ են ու տանջվել են դժվարությունների հետևանքով: Փոխանցում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Նման եզրակացության գալուց առաջ հետազոտողներն ուսումնասիրել են 18-65 տարեկան 18 000 մարդու: Պարզվել է, որ գոհունակությունն ավելանում է, երբ մարդիկ հրաժարվում են մեքենայից կամ հեծանիվից:
Բրիտանացի հետազոտողները նշում են, որ այս տեսանկյունից հասարակական տրանսպորտն ավելի լավ է, քան մեքենան: Նրանք բացատրում են, որ օրինակ ավտոբուսում մարդը կարող է լարված չլինել, գիրք կարդալ կամ էլ շփվել կողքիների հետ: Հետո էլ կանգառից քայլել: Իսկ դա օգտակար է և բարձրացնում է տրամադրությունը: