«Սելֆիի» պատճառով ուսանողը կոտրել է 19-րդ դարի արձանի ոտքը
Ուսանողը վնասել է Միլանի Բրերա արվեստների թանգարանի միջանցքների մեկում գտնվող արձանը: Նա ցանկացել է «սելֆի» անել արձանի հետ՝ բարձրանալով նրա վրա:
Taday.ru-ն գրում է, որ ուսանողը ցանկանալով «սելֆի» անել «Հարբաց սատիր» գիպսե արձանի 19-րդ դարի պատճենի հետ, կոտրել է արձանի ձախ ոտքը: Վնասված արձանը հայտնաբերել են ակադեմիայի աշխատակիցները: Ուսանողի ինքնությունը հնարավոր է եղել պարզել ակադեմիայում տեղադրված տեսախցիկների միջոցով:
Ի շնորհիվ մեծաքանակ ուսանողների և թանգարանի աշխատակիցների՝ վնասված արձանի լուսանկարը շատ արագ հայտնվել է Թվիթերում (Twitter):
Ակադեմիայի աշխատակիցենրը կատարվածը բնութագրում են որպես «դժբախտ պատահար», և որ արձանը շուտով կվերականգնեն:
«Հարբաց սատիր» արձանի բնօրինակը ստեղծվել մթա. 220թվականին: Այն գտնում է Մոնակոյում:
Նշենք, որ սրան նախորդում է տարբեր երկրների թանգարաննեում տեղի ունեցած նման միջադեպերի մի ամբողջ շարք: Օրինակ՝ 2013-ի օգոստոսին զբոսաշրջիկը մեղադրվել է 600 տարվա պատմություն ունեցող արձանի մատը կոտրելու համար:
Իսկ Կորսիկայի թանգարանում անվտագության աշխատակիցը, նստելով Նոպոլեոնին պատկանող 200-ամյա կաշվե բազկաթոռի վրա,
վնասել էր այն: