Եթե վատ եք քնում, վերանայեք ընթրիքը
Ճապոնացի գիտնականների համոզմամաբ, եթե ընթրիքին ուտեք մեծ չափաբաժնով բրինձ, ապա լավ քունն ապահոված է: Իսկ ահա մակարոնը ընդհակառակը, խանգարում է: Ընդ որում, հացը, պիցան ու բլիթները ոչ մի կերպ չեն անդրադառնում քնի վրա: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Քնի վրա բրինձի ազդեցությունը պարզելու համար հետազոտվել է 1164 տղամարդ և 684 կին: Հաշվի են առնվել քնի որակը, այն, թե լույսն անջատելուց ինչքան ժամանակ հետո է մարդը կարողացել քնել, ինչքան երկար է քնել, ինչքան հաճախ է արթնացել, ինչպես է զգացել իրեն օրվա ընթացքում:
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր առավել շատ են բրինձ օգտագործում, լավ են քնել: Մասնավորապես, նրանք երկար են քնում: Բայց ահա մակարոնը վատ է անդրադարձել քնի վրա, մարդիկ հաճախ են արթնացել, օրվա ընթացքում վատ են զգացել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ