«Քո կարծիքն էնքան էլ կարևոր չի». Հովիկ Աբրահամյանը՝ տրանսպորտի և կապի փոխնախարարին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է պետական տուրք սահմանել Հայաստանի տարածքով անցնող այն բեռների համար, որոնք համարվում են չմասնատվող բեռ և, որոնք հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի:
Ըստ նրա` նախատեսվում է նմանօրինակ բեռների յուրաքանչյուր մեկ տոննայի համար 10 հազար դրամ պետական տուրք սահմանել: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ դա ի՞նչ տուրք է:
«Իմ կարծիքով՝ այնքան էլ մեծ չէ տուրքի չափը»,- ասաց փոխնախարարը: Սակայն վարչապետը ընդհատեց Արթուր Առաքելյանին. «Քո կարծիքն այնքան էլ կարևոր չի»:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ այդ գումարը պետբյուջե՞ է վճարվելու: Լսելով դրական պատասխան՝ նա հանձնարարեց հարցը լրացուցիչ քննարկել՝ հասկանալու համար, թե ինչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Ա. Առաքելյանը նշեց, որ այս հարցում Ռուսաստանի փորձն են ուսումնասիրել, որտեղ կիրառվում է այդ տուրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները