Տեղի է ունեցել ՍԴՀԿ փակ խորհրդաժողովը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կետրոնական վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին և 18-ին կայացել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի, աշխարհասփյուռ կառույցների և մամուլի պատասխանատուների համատեղ փակ խորհրդաժողովը, որտեղ արծարծվել են կուսակցության ներքին կազմակերպչական, Հայ Դատի լոբբիստական աշխատանքների հետ կապված և ՍԴՀԿ հովանու տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքների համադրման հարցեր: Այս մասին հայտնում է ՍԴՀԿ մամուլի ծառայությունը:
Խորհրդաժողովի ժամանակ կուսակցության կազմակերպչական բոլոր մարմիններին հստակ հանձնարարականներ են տրվել Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ակտիվացնել լոբբիստական աշխատանքները միջազգային և ներպետական բոլոր ատյաններում: Նույնատիպ հանձարականներ է տրվել նաև Արցախի հիմնախնդրի հարցում՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային իրավունքը:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին, որտեղ ևս մեկ անգամ շեշտվել է Հայաստանի ժողովրդի ընկերային արդարության ու երկրում ժողովրդավարության հաստատման հարցում ՍԴ Հնչակյան կուսակցության վճռականությունը: