Կապիկի մահվան կապակցությամբ 200 մարդ ճաղատացել է
Հնդկաստանի Դակաչա գյուղի տաճարում ապրող կապիկը սատկել է: Տեղաբնակները դա համարում են վատ նշան:
Ի նշան սուգի երկու հարյուր մարդ թրաշել է գլուխը, ևս յոթ հարյուրը՝ սափրել է մորուքը: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:
Վախենալով, որ կենդանու մահը կարող է բերել դժբախտություն, գյուղի բնակիչները հոգեհանգստի արարողություն են անցկացրել հնդկական ծեսի համաձայն:
Կապիկի ոգեկոչման արարողությանը մասնակցել են տաճարի մոտակա չորս գյուղերի բնակիչներ: Արարողությունն անցկացվել է կիրակի օրը, որպեսզի դպրոցականները ևս կարողանան մասնակցել: Միջոցառման անցկացման համար ծախսվել է 2.5 հազար դոլար:
Բանն այն է, որ հնդուականության մեջ կապիկը համարվում է սուրբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին