«Super 0 օրական» ծառայությունը՝ այժմ նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար
Այժմ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Super 0 օրական» ծառայությունը հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծառայությունը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են շփվում ոչ միայն «Բարբառ» սակագնային պլանի, այլև` ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ բաժանորդների հետ: Դրա ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *024# հրահանգը:
Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը: Ակտիվացման արժեքը 150 դրամ է:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարելի է միացալ ֆեյսբուքյան էջին: