Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 18-22-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը;
Երևանում` սեպտեմբերի 18-22-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: