Արտակարգ դեպքերի հետևանքով 6 ամսում 12 երեխա է մահացել
Հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 5424 արտակարգ դեպք: Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած վիճակագրության համաձայն, դրանցից 3005-ը կամ 55.4%-ը տեխնածին են (2013թ.՝ 2382, 49.3%-ը 2012թ.` 2791, 55.6%-ը), 268-ը կամ 4.9%-ը` տարերային (2013թ.՝ 206, 4.3%-ը, 2012թ.` 284-ը, 5.7%-ը) և 2151-ը, 39.6%-ը` սոցիալ-կենցաղային (2013թ.՝ 2240, 46.4%-ը, 2012թ.` 1947-ը, 38,8%-ը) բնույթի:
2013թ. համեմատությամբ հաշվետու ժամանակահատվածում արտակարգ դեպքերի թվաքանակում գրանցվել է աճ 596 (12.3%-ով) դեպքով, ինչը պայմանավորվել է տեխնածին և տարերային ԱԴ-երի թվաքանակում գրանցված աճով: Սոցիալ-կենցաղային ԱԴ-երի դասում վերջին վեց տարիներին պահպանվող աճի միտումն այս տարվա հաշվետու ժամանակահատվածում արտահայտվել է ցուցանիշների 89-ով կամ 3.9%-ով նվազմամբ:
2014թ. առաջին կիսամյակում ԱԴ-երի հետևանքով զոհվել է 279 մարդ, որոնցից 65-ը կին, 12-ը երեխա (2013թ.` 304, 2012թ.` 223), տուժել` 4027 մարդ, որոնցից 864-ը կին, 423-ը` երեխա (2013թ.` 4110, 2012թ.` 3486):
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ ԱԻՆ ստորաբաժնումները փրկեցին 76 մարդ, բոլորը տեխնածին ԱԴ-երից (2013թ.` 66-ը (88%-ը):
Թեև 2013թ. համեմատությամբ գրանցվել է ԱԴ-երի զգալի աճ, 2014թ. առաջին կիսամյակում և' զոհերի, և' տուժածների դասերում գրանցվել է նվազում. զոհերի թվաքանակը նվազել է 25-ով (8.2%-ով), տուժածների` 83-ով (2.1%-ով):
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ