Վերացվել է «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ վերացվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրության արգելանքը:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Մատնաքաշ» տեսակի հացը և արտադրության մեջ օգտագործվող խմելու ջուրը համապատասխանեցվել են ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր»: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ պետի 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշմամբ արգելվել էր Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: