Տեխնիկական խնդրի պատճառով գործում է Oմբուդսմենի Թեժ գծի նոր ժամանակավոր հեռախոսահամար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին հաղորդում է պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը: Տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ:
Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը` հնարավոր անհարմարության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ