Իսպանիայի թագուհին չի կարողացել օգնել 12-ամյա աղջկան
Իսպանիայի թագավորական ընտանիքը տեղեկացրել է 12-ամյա աղջկան, որ չի կարող օգնել նրան մոր համար աշխատանք փնտրելու հարցում: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելող EFE-ին:
Աղջիկը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին և նրա կնոջ՝ Լետիցիային, սեպտեմբերի 5-ին Մալագան (Անդալուսիա ինքնավար համայնք երկրի հարավում) այցի ժամանակ փոխանցել է նամակ: Այդ նամակով նա խնդրել է օգնել իր մայրիկի համար աշխատանք փնտրելու գործում: Նախքան գործից ազատվելը, նրա մայրն աշխատել է զբաղվածության տեղական ծառայությունում:
Թագուհին «ուշադիր կարդացել է» երեխայի գրությունը և իր ենթականերին հրահանգել է ուսումնասիրել խնդիրը:
«Մենք այդպես էլ արեցին, բայց, ցավոք, որևէ բանով չենք կարող օգնել աղջկան, քանի որ թագուհին իրավունք չունի խառնվել վարչական ներքին ընթացակարգերին»,- ասված է թագավորական ընտանիքի պատասխան նամակում:
Բայց թագավորական ընտանիքի ներկայացուցիչները հայտնել են, որ «թագուհու կարգադրությանը հետևելով, աղջկա նամակն ուղարկել են Անդալուսիայի վարչակազմ, որպեսզի այնտեղ մանրամասն ուսումնասիրեն հարցը»: Երեխային խորհուրդ են տվել դիմել հենց այնտեղ՝ պատասխան ստանալու համար:
Իսպանիայում 2008թ. տնտեսական ճգնաժամի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անգործ: Այսօրվա դրությամբ, Իսպանիայում գործազրկության մակարդակն Եվրոպայում ամենաբարձրերից մեկն ՝ 24,5 տոկոս: