Վայոց Ձորի մարզպետի առաջարկած ֆլեշմոբին չմիանալու դեպքում «տուգանք» է սպառնում
Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն առաջարկում է Անկախության տոնին ընդառաջ ֆեյսբուքյան ֆլեշմոբ իրականացնել՝ ի նշան հայ ժողովրդի միասնության: Առաջարկը չընդունողներին «տուգանք» է սպառնում:
«Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ առաջարկում եմ Facebook-յան ֆլեշ մոբ. առաջարկում եմ սեպտեմբերի 20-ին և 21-ին Facebook-ի մեր պրոֆիլի ետնանկարում պատկերել ՀՀ պետական դրոշը, իսկ դիմանկարի փոխարեն՝ ՀՀ պետական զինանշանը։ Թող այս ֆլեշ մոբի խորհուրդը լինի մեր բոլորի միասնությունը։ Ուրիշ ինչն է կարող համախմբել և ամբողջացնել մեզ բոլորիս, եթե ոչ Հայոց անկախ պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մարտահրավերն ուղարկում եմ Facebook-ի իմ բոլոր 5.000 ընկերներին և օգտատերերին։ Նրանք, ովքեր չեն ընդունում մարտահրավերը, առաջարկում եմ ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի հաշվեհամարին վճարեն խորհրդանշական 23.000 դրամ գումար։ Շնորհավորում եմ բոլորիս գլխավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ»,-գրել է մարզպետը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ