Վթար Վրաստանում. հայ վարորդը մահացել է
Այսօր` ժամը 17.00-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Գուրիա շրջանի Լանչխութի-Սուֆսա ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդ`Վահե Աբուլյան, ծնվ.1989թ.) և բեռնատարը (մակնիշը չի հաջողվել պարզել, վարորդ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Մուստաֆա Աջիօղլու): Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Վ.Աբուլյանը տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արմինե Եղիազարյանը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ավերսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: