Հալեպի Նոր Գյուղ թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է է Սուրբ և Անմահ Պատարագ (լուսանկարներ)
Չնայած Հալեպում տիրող անապահով վիճակին և երեկ Նոր Գյուղի «Սիս» բնակարանային համալիրի ետևի թաղամասում գազի մի տակառի պայթյունին, այսօր Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերն ավելի ուժգին են հնչել, հովանավորությամբ և հանդիսապետությամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդի Օգնական` Գերապատիւ Տ. Վահան Ծ. Վրդ. Պէրպէրեանի, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հոգևորականաց դասը հանդիսավոր կերպով ընթերցել է ՀՀ Անկախութեան 23-րդ ամյակին նվիրված Դրոշի օրհնության և փառաբանության աղոթքներ: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
Եկեղեցում հավաքվածներն աղոթել են Հայաստանի և Սիրիայի խաղաղության և բարօրության համար: