Հասարակություն 14:50 21/09/2014

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցել են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Մայր Աթոռի տեղեկատվական համարագից հայտնում են, որ ժողովի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ 150 ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Փառք և գոհություն ենք հայտնում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ սեպտեմբերի 18-21-ն առիթն ունեցանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, թեմերից, հայրապետական պատվիրակություններից համախմբվելու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, մասնակցելու Եկեղեցական-ներկայացուցչական Ե ժողովին:

Մեծապես կարևորելով եկեղեցական-ներկայացուցչական ժողովների դերը Հայոց Եկեղեցու վարչակազմակերպական կյանքի կանոնակարգման, Հայոց Եկեղեցու և հայ հավատացյալների առջև ծառացած բազում մարտահրավերների քննարկման, լուծումների առաջադրման և հաղթահարման գործում` գոհունակությամբ ենք արձանագրում անցնող տարիների ընթացքում ժողովի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես Հայոց Եկեղեցու թեմական ուղենշային կանոնադրության փաստաթղթի մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության պատրաստության և տարբեր ժողովական կառույցների համակարգման, եկեղեցական կյանքում առկա խնդիրների վերհանման ուղղությամբ: Արձանագրելի է, որ եկեղեցական, ազգային և հայրենի մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին լուծումներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք նաև, որոնք պիտի հաղթահարենք միասնական կամքով և հանձնառությամբ:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգեր ճանաչեն և դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը` դրանով իսկ կանխարգելելով նման ոճրագործությունների կրկնությունը մարդկության կյանքում: Մեր ժողովրդի պատմության այս տարեթիվը պետք է աշխարհասփյուռ հայորդիներիս համար առիթ դառնա միասնության` անկախ մեր անձնական հայացքներից ու կարգավիճակից` մեր հայացքը նորովի հառելու Հայրենիքին, այն զորացնելու և նրանով զորանալու, և ծաղկեցնելու հայոց կյանքը հանուր աշխարհում:

Ուրախությամբ ենք հաստատում, որ տարեցտարի հոգևոր կյանքի աշխուժություն է նկատվում Հայրենիքում և աշխարհասփյուռ մեր համայնքներում, հուսադրող է հատկապես նոր սերնդի գործուն մասնակցությունը եկեղեցական տարբեր կառույցներում: Միևնույն ժամանակ անհանգստությամբ և մտահոգությամբ ենք արձանագրում առկա մարտահրավերների և խնդիրների մասին` կարևորելով հատկապես հայկական ինքնության և նկարագրի պահպանությունը, մայրենի լեզվի իմացության խթանումը, ազգային-հոգևոր արժեհամակարգի կենսագործումը և հայորդիների լիարժեք մասնակցությունն ազգային-եկեղեցական կյանքին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի պիտի ունենա Մյուռոնօրհնության սրբազան արարողություն: Վստահ ենք, որ ազգային-եկեղեցական կյանքի կարևոր այս իրադարձությունն իր համախմբող խորհրդով վերստին նոր խանդավառություն ու ոգի պիտի հաղորդի աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Այսօր համայն հայության ուշադրությունը կրկին սևեռված է Արցախ աշխարհի սահմանների և սահմանամերձ բնակավայրերի վրա, ուր շարունակվում է լարված մնալ իրավիճակը: Ցավոք, վերջին շրջանում Հայրենիքի պաշտպանության համար նաև հայորդիներ զոհվեցին` իրենց անձնազոհությամբ փաստելով հայ զինվորի քաջարի, հաղթական և աննկուն ոգին: Խոնարհում ենք բերում նրանց լույս հիշատակի առջև, աղոթում նրանց հոգիների խաղաղության համար և մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին այն հաստատ համոզմամբ, որ իմացյալ մահով նրանք հավերժացան և իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի և նրա գալիք պայծառ օրվա: Մեր քաջալերությունն ենք բերում հայրենի սահմանները պաշտպանող մեր զինվորներին` մաղթելով նրանց զորավոր կամք և խաղաղ ծառայություն: Մեր զորակցությունն ենք հայտնում նաև հայրենի իշխանություններին` Ղարաբաղյան հակամարտությունը, հակառակ Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպվող սադրիչ գործողությունների, բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու ձգտման մեջ:

Այսօր, ամենքիս շարունակում է անհանգստացնել Սիրիայում ու Իրաքում տիրող պատերազմական իրավիճակը և հայության ծանր կացությունը Մերձավոր Արևելքի երկրներում: Խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի և Իրաքի ժողովուրդների կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար` մենք, որպես աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ներկայացուցիչներ, պիտի շարունակենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել Սիրիայի և Իրաքի ժողովրդին, մեր քույրերին և եղբայրներին` հաղթահարելու դժվարին պայմանները:

Մտահոգված ենք նաև Ուկրաինայում տիրող ծանր կացությամբ և աղոթում ենք փոխըմբռնման ոգով խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար: Աղոթում ենք, որ Աստծու օգնականությամբ և միջազգային հանրության գործուն ջանքերով օր առաջ Մերձավոր Արևելքում հաստատվի խաղաղությունն ու համերաշխությունը, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքները հավատով և լավատեսությամբ հաղթահարեն առկա խնդիրներն ու դժվարությունները: Դարերի բազում դժվարությունները վերապրած Միածնաէջ Ս. Տաճարում մասնակցությամբ Ս. Պատարագին ՀՀ Անկախության տոնին ամենքս մեր ծառայանվիրումի ուխտն ենք վերանորոգում հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` աստվածային նախախնամական զորակցությամբ ազգային-եկեղեցական անդաստանում ավելի արդյունավորելու մեր անսակարկ սպասավորությունն ու առաքելությունը: Կոչ ենք ուղղում նաև մեր ժողովրդի բոլոր զավակներին` գործուն մասնակցություն բերել հայրենի մեր երկրի շենացման սրբազան գործին, համախմբվել մեր Ս. Եկեղեցու սրբազան հավատքի շուրջ, պահպանել ու շենացնել հայ կյանքն ու ինքնությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` ամենուր:

Թող խաղաղության Աստված լինի հովանավոր և զորավիգ մեր ու աշխարհի բոլոր ժողովուրդներին այսօր, միշտ և հավիտյանս»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}