Առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հաջորդ համաժողովը`Շուշիի ազատագրման օրը
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակից Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչներին՝ Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, հանդիպմանը ներկա էին Ավստրալիայում Հայկական առևտրի պալատի Նախագահ Ռիտա Լեփեջյանը, Հայ-իրանական առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, Հայ-ռումինական առևտրա¬արդյունաբերական ասոցիացիայի նախագահ Վարուժան Ոսկանյանը, Լիբանան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի փոխատենապետ Հրայր Տանձիկյանը, Լիբանան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիգոր Բայասալյանը, լիբանանահայ գործարար, Հայ ոսկերիչների միության (AJA) հիմնադիր անդամ Նազարեթ Սապունջյանը և Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Վահրամ Փիրջանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Քննարկվել են Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Որոշվել է, որ Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հաջորդ համաժողովը կգումարվի 2015թ. մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Համաժողովի աշխատանքները կմեկնարկեն Արցախում, այնուհետև կշարունակվեն Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ