ճանապարհային ոստիկանությունում կայացել է Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը
Այսօր ճանապարհային ոստիկանությունում կայացել է Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանել է ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Օհանյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հարցերը վերաբերում էին տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին, դրանց բողոքարկման կարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ոլորտի այլ հարցերի:
Հիշեցնենք, որ սկայպի միջոցով «Ուղիղ կապ»-ը ճանապարհային ոստիկանությունում գործելու է աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն:
Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝ Armenian Roadpolice
Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին