Ներկրված մայոնեզի ու կետչուպի վերաբերյալ հայտարարագիր չի ներկայացվել
Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Արաս-ֆուդ» ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ա. Քոչարյանի որոշումից, ընկերության տնօրեն Մոհամմադ Բիմեղդարն օգոստոսի 20-ին Բագրատաշենի մաքսակետով Հայաստան է ներմուծել մայոնեզ ու կետչուպ:
Սակայն օրենքով սահմանված ժամկետում ներկրված սննդամթերքի վերաբերյալ հայտարարագիր մաքսային մարմնին չի ներկայացվել:
Մաքսային կանոնները խախտելու համար Մոհամմադ Բիմեղդարը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում