Սփյուռքի նախարարի կոչը՝ համահայկական կառույցներին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 21-ին ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման կապակցությամբ հայտարարությամբ դիմել է համահայկական կազմակերպությունների,հայկական կառույցների
ղեկավարներին և խորհուրդներին:
Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ սփյուռքի նախարարությունը խստորեն դատապարտելում է այս անասելի վայրագության, մշակութային ցեղասպանության նոր դրսևորումը՝ կոչ է անում սփյուռքյան բոլոր կառույցներին ու կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին՝ հայ ժողովրդի նվիրական սրբավայրի դեմ իրագործված այս սոսկալի վանդալիզմի դեմ բողոքի ձայն բարձրացնել, դիմել իրենց բնակության երկրների իշխանություններին, օտարերկրյա դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, մշակույթի պահպանությամբ զբաղվող հեղինակավոր կառույցներին՝ դատապարտելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, հայ ժողովրդի և բոլոր ազգերի, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության դեմ իրականացված ոճիրը և միջոցներ ձեռք առնել՝ ուղիներ գտնելու, կանխելու համար նման քստմնելի հանցագործությունները:
Վստահ եմ, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօյակին համայն հայությունը կդրսևորի միասնական կամք ու վճռականություն՝ իր ձայնը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին:
Խնդրում եմ Ձեր քայլերի մասին տեղեկացնել նաև նախարարությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ