Կոտայքի մարզի թափոնների կառավարման համար ՎԶԵԲ-ը վարկ է առաջարկում
Կոտայքի մարզի թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն առաջարկում է 3,5 մլն եվրո վարկ տրամադրել Հայաստանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ, հաստատվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 3,5 մլն եվրո վարկի և Հարևանության ներդրումային մեխանիզմի կողմից 3,5 մլն եվրո դրամաշնորհի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով բանակցային խմբի կազմը:
Խումբը կղեկավարի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանը:
Վարչապետի որոշմամբ, բանակցային խմբի ղեկավարը լիազորվել է ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ