Հասարակություն 14:48 30/09/2014

Հայ-հունական հարաբերությունների անցած ուղին և զարգացման հեռանկարները

Երկօրյա պետական այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումներ է նախատեսված երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ և նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները զարգացել են 1990-ականների սկզբից և երկկողմ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին 20 տարում կնքվել է մոտ 40 համաձայնագիր, հուշագիր և արձանագրություն: Այնուամենայնիվ, երկու երկրների տնտեսական հարաբերությունները այժմ գոհացուցիչ մակարդակի վրա չեն և Հունաստանի նախագահի պատվիրակության այցը միտված է հարաբերություններին նոր թափ հաղորդելուն: Սրա վկայությունն է նաև այն, որ Հունաստանի նախագահի պատվիրակությունում ընդգրկված են մի քանի տասնյակ գործարարներ, ովքեր հնարավորություն կունենան այցի շրջանակներում ծանոթանալ հայ գործարարների և Հայաստանի բիզնես և ներդրումային միջավայրի հետ:

Հայաստանի և Հունաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին նվազման միտում ունի և 2011թ-ից 61 մլն ԱՄՆ դոլարից նվազել է՝ 2013թ-ին հասնելով 22 մլն-ի: Ապրանքաշրջանառության տեսակարար կշռի գերակշիռ մասը կազմում է Հունաստանից ներմուծումը: Ներմուծվում է հիմնականում էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր: Ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են Հունաստանից ներմուծվող հանքային վառելանյութերի, նավթ և նավթամթերքի, բիտումային միջոցների և մոմանյութերի կրճատման հաշվին: Այս ապրանքատեսակների ծավալները ներմուծման մեջ նվազել են 5 անգամ:

Հայաստանից Հունաստան արտահանվող ապրանքները սահմանափակվում են հիմնականում էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սննդային ապրանքների ոչ մեծ ծավալի արտահանումով, որոնց արժեքը չի գերազանցում տարեկան 100 հազար դոլարը:

Ի տարբերություն ապրանքաշրջանառության ոչ մեծ ծավալների՝ Հունաստանից Հայաստան ներդրումների ընդհանուր հոսքերը բավականին ծանրակշիռ դիրք ունեն: ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2014թ-ի հունիսի վերջի դրությամբ վերջին 25 տարիներին Հունաստանից ներգրավված ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է 490 մլն ԱՄՆ դոլար: Այդ ցուցանիշով Հունաստանը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Արգենտինայից հետո: Վերջին տարիներին Հունաստանից ներդրումների ծավալները կազմել են տարեկան միջինը 10-15 մլն դոլար: Այսօր նախատեսված հայ-հունական գործարար համաժողովի բացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործարարների միջև նոր համագործակցության ծավալելու հարցում և ավելի կբարելավի ներդրումների մասով վերջին տարիներին արձանագրած ցուցանիշները:

Հայ-հունական հարաբերություններում առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում ռազմաքաղաքական համագործակցության հարցերը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ռազմական սերտ համագործակցություն ծավալել: Համագործակցության բարձր մակարդակ է առկա ոչ միայն երկու երկրների Պաշտպանության նախարարությունների, այլև տարբեր զորամասերի միջև և դրա շրջանակներում հայ զինծառայողների մի խումբ ամեն տարի ռազմական կրթություն է ստանում Աթենքում: Ռազմական ոլորտում երկու երկրները կնքել են մի շարք կարևորագույն համաձայնագրեր: Մասնավորապես, հիշարժան է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում ստորագրված ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:

Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևորագույն գրավականն են քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման համար: Հատկանշական է նաև այն, որ օրեր առաջ Հունաստանի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը քրեականացնող օրինագիծը:

Հայ-հունական բարեկամական հարաբերությունների կայացման գործում մեծ է նաև Հունաստանում հայկական համայնքի դերակատարությունը: Հայկական համայնքի թվաքանակը տարբեր հաշվարկներով կազմում է 20-35 հազար, ովքեր հիմնականում բնակվում են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Կրետե, Դիդիմոտիկո, Ալեքսանդրուպոլիս, Կավալա, Քսանթի և Սերես քաղաքներում և կղզիներում: Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին:

Համայնքը պաշտոնապես ներկայացնում են Ազգային առաջնորդարանն ու Ազգային վարչությունը: Գործում են 3 ամենօրյա և մի քանի կիրակնօրյա դպրոց, հայ ավանդական ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունները, մի շարք մշակութային, բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, պատանեկան և մարզական միություններ: Հրատարակվում են հասարակական-քաղաքական, մշակութային բնույթի թերթեր ու հանդեսներ, մասնավորապես` «Ազատ օր» օրաթերթը, «Նոր աշխարհ» և «Հայաստան» շաբաթաթերթերը, «Արմենիկա» ամսագիրը: Հայերը Հունաստանում մասնագիտացած են հիմնականում կոշկակարության, ոսկերչության և կահույքագործության ոլորտներում:

Հակոբ Սաֆարյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}