Մեկնարկում է «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը` պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 1-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը` պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Լիագումար նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հանդես կգա «Առաջին աշխարհամարտ -Հայոց ցեղասպանություն. Պատճառներ և հետևանքներ» զեկույցով, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` «Հայոց ցեղասպանության ծրագրի ձևավորումը. Թուրքական փաստաթղթերի վերլուծություն» զեկույցով, պատմաբան և հասարակական գործիչ Ալեքսանդր Շուբինը (Ռուսաստանի Դաշնություն)` «Օսմանյան արշավանքը դեպի Արևելք 1918 թ.» զեկույցով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` «Հաղորդում Հայաստանի Ազգային Արխիվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի տարբեր լեզուներով հրատարակության մասին» զեկույցով:
Գիտաժողովին ներկայացված է ևս 45 գիտական զեկույց, որոնք կքննարկվեն գիտաժողովի` «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին, «Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին», «Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ», «Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը», «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները» նստաշրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները