Հասարակություն 14:04 30/09/2014

ԱլԳ երկրների շարքում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 4-րդ տեղում է

Հրապարակվել է «Արևելյան գործընկերության» ԶԼՄ-ների ազատության 2014 թ.-ի առաջին կիսամյակի ինդեքսը, որտեղ Հայաստանը ԱլԳ երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մամուլի ազատության ցուցանիշով առաջին տեղում է Վրաստանը, որին հաջորդում է Մոլդովան, ապա Ուկրաինան, Հայաստանը: Ցանկը եզրափակում են Ադրբեջանը և Բելառուսը:

Սույն ինդեքսը հրապարակվում է Արևելյան գործընկերության երկրների մամուլի ազատության նախագծի շրջանակներում` Ինտերնյուս-Ուկրաինա միջազգային հասարակական կազմակերպության և «Արևելյան գործընկերության» մյուս 5 մասնակից երկրների ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցությամբ:

ԶԼՄ-ների ազատության ինդեքսը կազմված է չորս տարբեր բաժիններից` քաղաքական, գործնական, հեռարձակող և համացանց ու նոր մեդիա, որոնց մասին համապատասխան ցուցանիշները տրամադրվում են նախագծին մասնակցող երկրների կողմից: Ընդհանուր տվյալների հավաքագրման համար հարցազրույցներ են անցկացվել շուրջ 60 մեդիա փորձագետների հետ:

Քաղաքական բաժնում նկարագրվում է տվյալ երկրի սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքներն ու ազատությունները, վերջիններիս համապատասխանությունը միջազգային նորմերին և չափանիշներին, պետական մարմինների կողմից իրականացվող գրաքննությունը և այլն: Առավելագույն միավորը 240 է:

Գործնական բաժինը ներկայացնում է պետության դերակատարությունը ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների, ազատությունների ապահովման գործում, տվյալ երկրի իշխանությունների արձագանքը լրագրողների հանդեպ ապօրինի սահմանափակումներին: Առավելագույն միավորը 1110 է:

Հեռարձակման բաժնում նկարագրված են հեռարձակող ընկերությունների ազատության մակարդակը, եթերաժամանակի հասանելիությունը, ինչպես նաև այլ չափորոշիչներ: Բաժնի առավելագույն միավորը 150 է:

Համացանց և նոր մեդիա բաժինն անդրադառնում է համացանցի ազատության մակարդակին և դրա հասանելիությանը: Սույն բաժնի համար նախատեսված առավելագույն միավորը նույնպես 150 միավոր է:

Հատկանշական է, որ նոր ինդեքսում Ուկրաինան Հայաստանի հաշվին է բարելավել իր դիրքը` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ ամիսներին միջազգային իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ հայտարարությունների և զեկույցերի միջոցով բարձրաձայնում էին այն մասին, որ Ուկրաինայում զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը վերջին շրջանում կտրուկ աճ են գրանցել: Մասնավորապես` Human Rigts Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որով Ուկրաինայի իշխանություններից պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել սույն թվականի մայիսի 10-ին Դոնեցկի շրջանում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ուժային գործողությունների արդյունքում անհետացած լրագրող Արտյոմ Լարիոնովին հայտնաբերելու և ազատ արձակելու ուղղությամբ:

Այնուհետև` համաձայն ԵԱՀԿ-ի` սկսած 2013 թվականի նոյեմբերից Ուկրաինայում արձանագրվել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մոտավորապես 300 դեպք` ներառյալ սպանություն, ֆիզիկական տանջանքներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքների պատճառում, առևանգում, ձերբակալում, գույքի առգրավում: Ուկրաինայում մամուլի ազատության ոլորտում սահմանափակումների առկայությանն էր անդրադարձել նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` «Վերջ բռնություններին» արշավի շրջանակներում հրապարակված «Բռնությունը 2014 թվականին. Չիրականացված խոստումների 30 տարիները» վերտառությամբ զեկույցում, որտեղ ի թիվս այլ խնդիրների` մամուլի ազատության սահմանափակման և լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքերով Ուկրաինան համարվել էր առաջատարը` հետխորհրդային երկրների շարքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}