Ա. Բաբայան. «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված հարցերը կքննարկվեն գործադիրի հետ
Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում տեղի է ունեցել քննարկում «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ, որի վերաբերյալ վերջին օրերին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում ԱԺ շենքի դիմաց:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
Քննարկման ավարտից հետո ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ քննարկման արդյունքում ԱԺ նախագահի առաջարկով և միջնորդությամբ որոշվել է, որ խմբակցությունների ներկայացուցիչները մոտ օրերս օրենքի հետ կապված հարցերը քննարկեն ՀՀ կառավարության հետ:
Նախորդող`
ԱԺ-ում թեժ է. ԱԺ նախագահն ընդունեց ընդդիմության առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում