Սոցիոլոգ. Առավել ծանր վիճակում են աշխատանքային ստաժ չունեցող տարեցները (տեսանյութ)
Հայաստանում ամենախոցելի վիճակում են տարեցները, որոնք աշխատանքը կորցնում են և միջին 16.000 դրամ կենսաթոշակով երբեք չեն կարող իրենց հիմնական կարիքները բավարարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ 1990 թվականին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես «Տարեցների միջազգային օր»:
Ըստ սոցիոլոգի՝ առավել ծանր վիճակում են այն տարեցները, ովքեր աշխատանքային ստաժ չունեն. «Կանայք մի շարժում սկսեցին և պահանջեցին, որ երեխաններ ունենալն ու նրանց խնամելը աշխատանքային ստաժ համարվի: Շատ երկրներում այդ օրենքն ընդունվեց, իսկ մեզ մոտ՝ ոչ»:
Սոցիոլոգի ներկայացրած հայաստանյան ցուցանիշներն ու համեմատությունը այլ երկրների հետ առավել մանրամասն՝ տեսանյութում: