«Գառնի» տաճարի վրա կատարած գրառումը մաքրվել է
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրածը մաքրվել է: Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը: Իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել երեկ:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ` 6.21.4. 2) հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նիկիտենկոն ավելի ուշ հանձվել էր ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին:
Նախորդող հրապարակում՝
«Գառնի» տաճարի նկատմամբ իրավախախտում կատարած ՌԴ քաղաքացին հանձնվել է իրավապահներին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ