Հայաստանը տարեց մարդկանց կյանքի որակի վերաբերյալ ինդեքսում 40-րդն է
Տարեց մարդկանց միջազգային օրվա շրջանակներում միջազգային «HelpAge International» կազմակերպությունը հրապարակել է տարեց մարդկանց կյանքի որակի վերաբերյալ վարկանիշային աղյուսակը, որտեղ ստացած միավորներով Հայաստանը 96 երկրների շարքում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը:
Ըստ ինդեքսի` Հայաստանը բարձր միավորներ է ստացել եկամուտների անվտանգության և կարողությունների ապահովության (տարեց մարդկանց զբաղվածություն և կրթական մակարդակ) կատեգորիաներով: Միավորները համապատասխանաբար ցածր են եղել առողջապահական և ընդհանուր միջավայրի (առավելապես կապված քաղաքացիական ազատությունների հետ) կատեգորիաներում:
Տարեց մարդկանց կյանքի որակի վերբերյալ վարկանիշային ցուցակը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան: Ցուցակը եզրափակում է Աֆղանստանը:
Նկատենք, որ ցանկում ներառված հետխորհրդային երկրներից միայն Վրաստանն է Հայաստանի հետ համեմատած առաջատար դիրքում, մնացած բոլոր դեպքերում երկրների ստացած միավորները ավելի քիչ են` ներառյալ Ռուսաստանը, որը ցանկում 65-րդն է: