Լենինի արձանների պղծումը սրում է լարվածությունը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերի լիազոր Կոնստանտին Դոլգովը հայտարարել է, որ Լենինի հուշարձանի ապամոնտաժումը սրում է ներքին դիմակայությունը Ուկրաինայում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Մենք բոլորս տեսանք, թե ինչպես են հանում Լենինի արձանները Ուկրաինայի տարբեր քաղաքներում, և թե ինչ դիմակայության, ինչպիսի սոցիալական լարվածության են բերում նման գործողությունները»,-ասել է Դոլգովը Ժնևում ճեպազրույցի ժամանակ:
Սեպտեմբերի 28-ի հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Խարկովում ցուցարարները սղոցում են Լենինի հուշարձանի ոտքը: Սեպտեմբերի 29-ին պղծվել էր Լենինի հուշարձանը Խարկովի մարզի Դերգաչի շրջկենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ