Բարեգործական ցուցահանդես-վաճառք` ի աջակցություն եզդիների
«Լուսավորչի Կանթեղ» եկեղեցասիրաց միությունը հանդես է գալիս նոր բարեգործական ծրագրերի շարքով` «Ձեռք ձեռքի` հանուն վերելքի», որի շրջանակներում հոկտեմբերի 3-ին ժամը 19:00-22:00-ին Կարապի լճին հարող տարածքում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք` «Ուշադրություն, կարեկցանք, օգնություն» խորագրով` նվիրված Իրաքում ջարդերից և պատերազմից փրկված եզդիների աջակցությանը: Այս մասին հայտնում են միությունից:
Ցուցահանդես-վաճառքին Միության անդամները կներկայանան իրենց ձեռքի աշխատանքներով. զարդեր, հուշանվերներ և այլն: Նախաձեռնությանը միացել են նաև մի շարք անհատներ և ձեռքի աշխատանքով զբաղվող կազմակերպություններ: Վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Իրաքում փախստական դարձած եզդիներին:
«Լուսավորչի Կանթեղ» եկեղեցասիրաց միությունը միացել է նաև «Օգնենք եզդիներին» հասարակական նախաձեռնության` սեպտեմբերի 28-ին կազմակերպվածհ ագուստների և այլ անհրաժեշտ պարագաների հավաքագրման միջոցառմանը` տրամադրելով երկու արկղ հագուստ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին