«Ճանապարհաշինության բնագավառներում մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում չինական կողմի հետ»
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
«Տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ճանապարհաշինության բնագավառներում մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում չինական կողմի հետ՝ համոզված լինելով, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի և կունենա հաջող շարունակություն»,- նշել է նախարարը:
Թիան Չանչունը ևս շնորհակալություն է հայտնել նախարարին համատեղ աշխատանքի համար, նշելով, որ առկա ներուժի շնորհիվ ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններն ավելի կզարգանան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին