«Բանակը միակ պետական մարմինն է, որն ապացուցել է իր կենսունակությունը» (տեսանյութ)
«Եթե փորձենք մեկ արտահայտությամբ բնութագրել տիրող իրավիճակը, ապա կարելի ասել, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի շուրջ ձևավորվել է արտակարգ իրավիճակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը:
«Եթե նայենք Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակը, ապա կարող ենք արձանագրել, որ միջազգային ամենաբարձր մակարդակով տրվող երաշխիքները չպահպանվեցին: Այսնինք` միջազգային մակարդակով տրվող երաշխիքներն այսօր որևիցե արժեք չունեն, եթե տվյալ որկիրը չի կարողանում իր անվտանգությունն ապահովել»,-նշեց Չուգասզյանը:
Ըստ նրա՝ այսօր բանակը միակ պետական մարմինն է, որն ապացուցել է իր կենսունակությունը:
Նախախորհրարանի «Ազգ-բանակ» հասարակական կոմիտե ստեղծելու մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում