755 մլն դրամ` մի շարք պետական կառույցների աշխատակիցների բնակարանների ձեռքբերման համար
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման նպատակով գնման ձևով բնակարանի ձեռքբերման համար Կառավարությունը հատկացրել է մոտ 755 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին հատկացրել մոտ 67 մլն դրամ, որով ավարտին կհասցվի Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը:
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է զինծառայողների չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց վճարվող փոխհատուցման չափի հաշվարկման կարգը, ինչպես նաև միանվագ դրամական օգնության տրամադրման անհրաժեշտ պայմանները:
Գործադիրը սահմանել է նաև պարտադիր զինծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ