Վարչապետին զարմացրել է օրենքի որոշ մանրամասներ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է ուսումնասիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարների ներկայացրած առաջարկները: Այս մասին վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից երեքը հանդիպել են վարչապետի հետ, որպեսզի նրան ներկայացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքում իրենց առաջարկությունների փաթեթը:
«Վարչապետին ներկայացրեցինք մեր առաջարկները: Վարչապետը շատ զարմացած էր և տեղյակ չէր բազմաթիվ մանրամասների մասին»,- ասաց Ս.Գրիգորյանը` հավելելով, որ վերջինս լսել է նրանց, ընդունել առաջարկները և ասել, որ դրանք մանրամասն կուսումնասիրվեն և խոստացել է, որ 3-4 օրից բոլոր հարցերին պատասխան կտրվի:
Ս. Գրիգորյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց աշխատել նույն ոգով և սպասել Կառավարության արձագանքին:
Հարակից հրապարակում`
Ցուցարարները օրենքում փոփոխությունների իրենց փաթեթը կներկայացնեն անձամբ վարչապետինՇարունակելու ենք պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը խնդրին լուծում չի տվել. Ակցիայի մասնակիցներ