Լոնդոնի կարմիր հեռախոսախցիկները կանաչ են դառնալու
Լոնդոնի հանրահայտ կարմիր հեռախոսային խցիկները շուտով կանաչ են դառնալու և աշխատելու են արևային մարտկոցներով: Առաջին նման խցիկը տեղադրվել է Լոնդոնի կենտրոնում: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Նախագծի հեղինակի խոսքով այն ժամանակ, երբ ավանդական տաքսաֆոններն անհույս պարտվեցին բջջային հեռախոսների հետ մրցակցությունում, առաջին պլան է մղվում բջջայինների մարտկոցների դիմացկունությունը: Այդ պատճառով էլ նոր էկոլոգիական խցիկների ստեղծողները դրանք համալրել են չորս տեսակի լիցքավորող սարքավորումներով: Երկրորդ կանաչ խցիկը քաղաքում կհայտնվի հունվարին: Գույնը պետք է ընդգծի դրանց էկոլոգիական բնույթը: