Լուվրն ու Վերսալը կաշխատեն առանց հանգստյան օրերի
Ֆրանսիայի խոշորագույն թանգարանային համալիրները՝ Լուվրը և Վերսալը, ինչպես նաև Օրսե թանգարանն աշխատելու են առանց հանգստյան օրերի: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Նախաձեռնությունը իշխանությունների կարծիքով, կհեշտացնի մեծաթիվ այցելուների մուտքը թանգարաններ: Սպասվում է, որ նորամուծությունը ուժի մեջ կմտնի 2015-17 թվականների ընթացքում: Ներկայումս երեք թանգարանն էլ չեն աշխատում շաբաթական մեկ օր, որպես կանոն երկուշաբթի կամ երեքշաբթի:
Լուվրը համարվում է աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող թանգարանը: Տարեկան այն ունենում է ավելի քան 9,2 միլիոն այցելու, ավելի քան 7 միլիոն մարդ այցելում է Վերսալ և 3,5 միլիոնը՝ Օրսե: