Վթար Լամբադա կամրջի վրա
Այսօր՝ ժամը 00.55-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի (վարորդ` Ս. Ս. ) և «Մերսեդես» մակնիշի (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները: Այս մասին հայտնումէ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: