Գյումրիում մեկնարկել է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը (տեսանյութ)
Այսօր Գյումրիում մեկնարկել է ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Բարեգործական ակցիայի առաջին օրը Լոս Անջելոսում գործող «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և կամավորները հագուստ, խաղալիք, կոշիկներ և վառելափայտ են տրամադրել վագոն-տնակներում բնակվող բազմազավակ և ծնողազուրկ երեխաներ խնամող մի շարք ընտանիքների:
«Շիրակ կենտրոնի» և «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի համատեղ բարեգործական ձեռնարկը կրելու է շարունակական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ