Ռիդլի Սքոթը էբոլայի բռնկման մասին մինի-սերիալ կնկարահանի
Ռեժիսոր Ռիդլի Սքոթը ամերիկացի պրոդյուսեր Լինդա Օբսթի հետ համատեղ մինի սերիալ կնկարի Էբոլա համաճարակի մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Hollywood reporter-ին: Նշվում է, որ այն կնկարահանվի Ռիչարդ Պրեստոնի «Թեժ գոտի» վեպի հիման վրա:
«Հիվանդության ամենասարսափեցնողն այն է, որ շատ արագությամբ է տարածվում: Մարդիկ հույս ունեին, որ Էբոլան կմնա մոլորակի մի մասում, բայց դա հնարավոր չէ ժամանակակից աշխարհում: Ժամանակակից աշխարհը մեզ դարձրել է մի մեծ ընտանիք»,-այս մասին հայտարարել է Օբսթը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում