«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը սահմանելիս հաշվի առնել միայն հիմնական աշխատավարձի չափը»
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հոկտեմբերի 18-19-ին անց կացված քննարկմումների ընթացքում ներկայացրել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները, խոսել հղիության և ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, քննարկման ընթացքում ձևավորվել են խնդրի լուծման հետևյալ մոտեցումները, մասնավորապես՝ նպաստի չափը սահմանելիս հաշվի առնել միայն հիմնական աշխատավարձի չափը՝ առանց պարգևավճարների, նպաստի չափը կապել անձի անընդհատ աշխատանքային ստաժի տևողությանը հետևյալ երկու սկզբունքներով՝տվյալ գործատուի մոտ և վերջին 2 տարում՝ առնվազն 18 ամիս, փոխհատուցման գործակցի նվազագույն շեմը սահմանել 50%:
Քննարկումների է միացել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Իսկապես շատ կարևոր թեմա ենք քննարկում և այն ունի մեկ նպատակ, այն է՝ մենք կարողանանք համատեղ ներկայացնել այն մտահոգություները, խնդիրներ, որոնք այս ընթացքում արձանագրվել են մեր կողմից: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և այդ քննարկումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, խմբակցություններին, գործատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր շահագրգիռ անձանց:»,-իր խոսքում նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվելու են, և առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մյուս շահագրգիռ կողմերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում