Ավստրալիան Իրաք կուղարկի հատուկ նշանակության ջոկատի իր ստորաբաժանումներից մեկը
Ավստրալիան մոտ ժամանակներս Իրաք կուղարկի իր հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումներից մեկը (մոտ 200 մարդ), որի անդամները մարզելու են Իրաքի կանոնավոր բանակի ստորաբաժանումները և որպես խորհրդականներ են հանդես գալու: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը նշել է, որ իր երկիրը աջակցում է Իրաքի ժողովրդի` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարը:
«Բաղդադում ես վերջնականապես կարգավորեցի Իրաքում մեր հատուկ նշանակության ջոկատի տեղակայման իրավական ասպեկտները»,- հայտարարել է նախարարը:
Այս ստորաբաժանումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ գտնվում ԱՄԷ-ի ռազմաօդային բազայում, սակայն իրավական բարդությունների պատճառով չէին կարող տեղակայվել Բաղդադում:
Սեպտեմբերի սկզբին Ավստրալիան ԱՄԷ-ի բազա ուղարկեց 400 զինծառայող և 8 ինքնաթիռ, իսկ հոկտեմբերի 3-ին կառավարությունը լիազորեց ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին