«Լուֆտանզիա»-ի օդաչուները գործադուլ են հայտարարել
«Լուֆտանզիա» ավիաընկերության օդաչուները կրկին գործադուլ են հայտարարել, սա վերջին մի քանիս ամսվա ընթացքում արդեն ութերորդն է: Գերմանական ընկերության աշխատակիցների այսօրվա գործադուլը կտևի 20 ժամ, այն կմեկնարկի րոպեններ անց՝ տեղական ժամանակով ժամը 13-ին ու կտևի մինչև կեսգիշեր:
Euronews-ի հաղորդմամբ, արհմիություններին ոչ մի կերպ չի հաջողվում ընկերության ղեկավարության հետ համաձայնության հասնել՝ սակագների փոփոխության հարցում: Օդաչուները բողոքում են նաև թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու որոշման դեմ:
Գործադուլի հետևանքով չեղյալ են համարվել 1500 չվերթներ՝ հիմնականում միջին ու կարճ հեռավորության: Հետաձգված չվերթներից միայն 34-ը Ֆրանկֆուրտից, Դյուսելդորֆից, Մյունխենից ու այլ քաղաքաներից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ են:
Չվերթների հետաձգման հետևանքով տուժել է ավելի քան 200 հազար ուղևոր: