Ինչից են վախենում կանայք
Կոսմետիկա արտադրող ընկերություններից մեկի անցկացրած վերջին հետազոտության արդյունքների համաձայն, կանայք իրենց պարտավարոված են զգում անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդ երևան: Բրիտանուհիների երկու երրորդը դրա համար օգտագործում է կնճիռների դեմ քսուկներ: Համաձայն հետազոտության արդյունքների, 35 տարեկանից բարձր կանանց 60 տոկոսի համար ամենալավ հաճոյախոսությունն այն է, թե նա երիտասարդ տեսք ունի: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Ամեն հինգերորդ կնոջ ամենօրյա հուզող հարցն այն է, թե ինչքան երիտասարդ տեսք ունի ինքը: 10%-ը խոստովանել է, որ դրա մասին մտածում է օրը նույնիսկ մի քանի անգամ:
Փորձագետներից Նիկոլա Ջոսը նշել է, որ կնճիռներ առաջանում են բոլորի մոտ և կան քսուկներ, որոնք գեղեցկացնում են արտաքին տեսքը, սակայն, ըստ նրա, կանայք պետք է հասկանան, որ ծերանալը աղետ չէ: